Ռադիոխոսքի, ձայնավորման և դիկցիայի դասընթացավար
Մարիա Պապյան
Հանրային ռադիոյի մեկնաբան, ավագ լրագրող, խմբագիր

Ավելի քան քսան տարի՝ 2003-ից մինչև 2026 թվականը, Մարիան աշխատել է Հայաստանի հանրային ռադիոյի «Ռադիոլուր» լրատվական-վերլուծական ծրագրում։ 2010 թվականից նա նաև ղեկավարել է ռադիոյում պրակտիկա անցնող ուսանողներին։ Ռադիոյում խոսքը պետք է լինի հստակ, ճիշտ և հասկանալի առաջին իսկ լսելուց. հենց այս փորձն է նա այժմ փոխանցում իր աշակերտներին։
Փորձ
2003 – 2026 թ. հուլիս
Հայաստանի հանրային ռադիո
«Ռադիոլուր» լրատվական-վերլուծական ծրագրի մեկնաբան-խմբագիր
Ավելի քան քսան տարի «Ռադիոլուրի» եթերում՝ որպես մեկնաբան, ավագ լրագրող և խմբագիր։ Ռեպորտաժներ, հարցազրույցներ և վերլուծական հաղորդումներ քաղաքականության, միջազգային իրադարձությունների, հասարակության և մշակույթի մասին։ Միայն ռադիոյի կայքում 2019–2025 թվականներին հրապարակված է նրա ավելի քան 170 աշխատանք։
2010 – 2026 թ. հուլիս
Հայաստանի հանրային ռադիո
Պրակտիկա անցնող ուսանողների ղեկավար
2010 թվականից ի վեր աշխատել է Հանրային ռադիոյում պրակտիկա անցնող ուսանողների հետ՝ սովորեցնելով եթերային խոսք, տեքստի ընթերցում բարձրախոսի առջև, ռեպորտաժի և հարցազրույցի պատրաստում։
Հեղինակային էջը Հանրային ռադիոյի կայքում(բացվում է նոր պատուհանում)
Մոտեցումը
- Յուրաքանչյուր դասընթաց սկսվում է ձեր ձայնի ձայնագրությամբ, որպեսզի ավարտին լսեք տարբերությունը։
- Տեսությունը քիչ է, պրակտիկան՝ շատ. ամեն դասին կարդում, խոսում և լսում ենք ինքներս մեզ։
- Աշխատում ենք գրական հայերենի վրա՝ առանց ձեր բնական ձայնն ու ոճը կորցնելու։
- Վարժությունները կարճ են, որպեսզի դրանք հեշտ լինի կրկնել տանը՝ օրական 10–15 րոպե։
Բաց դասախոսություն
«Ազդեցիկ ձայն»
Ինչպես գրավել մարդկանց ուշադրությունը և լինել լսելի
Բաց դասախոսություն-վարպետաց դաս այն մասին, թե ինչն է ձայնը դարձնում ազդեցիկ՝ տեմպ, դադար, շեշտ և վստահություն։ Եթերային փորձից վերցված օրինակներ և վարժություններ, որոնք կարելի է կիրառել հենց հաջորդ օրը։
Դասընթացներ
Խմբային, անհատական և առցանց դասընթացների ծրագիրը և գները՝ «Դասընթացներ» էջում։